Apple-ը պատրաստվում է ձեռք բերել Swell ռադիոհավելվածը, հաղորդում է Re/code պարբերականը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրների: Գործարքի արժեքը կկազմի մոտ 30 մլն դոլար:
Swell-ը արդեն 7,2 մլն դոլար է ներգրավել տարբեր ներդրողներից, ներառյալ՝ DFJ, Google Ventures եւ InterWest Partners-ը: Այդ հավելվածը թույլ է տալիս հավաքել տարբեր շոուներ եւ դրանք նոր անհատականացված ծրագրերի վերածել:
Ավելի վաղ, Apple-ը ձեռք էր բերել как BookLamp եւ Beat ոչ մեծ գործարկիչները: