News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ռոսնեֆթ»-ը Հայաստանում հնարավոր ներդրումների տեսության շրջանակում հետաքրքրվել է Երեւանի ՋԷԿ-ի ջերմային էներգիայի հնարավոր սակագներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Երեւան ՋԷԿ» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը:

«Նաիրիտ»-ի վերաբերյալ «Ռոսնեֆթ»-ի եւ մեր կառավարության բանակցությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դրանց չեմ մասնակցել: Բայց կարող եմ ասել, որ «Ռոսնեֆթ»-ը հետաքրքրված է մեր ջերմային սակագներով (որն անհրաժեշտ է քիմիական գործարանի աշխատանքի համար - խմբ.): Մենք քննարկել ենք հնարավոր տարբերակներն ու առաջարկներ արել: Չգիտեմ՝ ինչ կորոշեն նրանք, քանի որ նրանց առջեւ դեռեւս գործարանի համար վայր եւ արտադրության տեխնոլոգիաներ ընտրելու խնդիր է դրված»,- ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ մինչեւ 2010 թվականը Երեւանի ՋԷԿ-ի ջերմային էներգիայի հիմնական սպառողը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն էր (դեռեւս Խորհրդային Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանը): Քանի որ գործարանը չի աշխատում, ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը գործում է կոնդենսացիոն ռեժիմով (էլեկտրաէներգիա է թողարկում՝ առանց ջերության):

«Պոտենցիալ այլ սպառողներ էլ կան, դիմել են մեզ: Բայց նրանց այնպիսի փոքր ծավալներ են անհրաժեշտ, ասենք՝ ժամում 1 տոննա, որ նրանց համար գոլորշու արձակումը բացելը պարզապես անհնար է»,- ամփոփեց Հովակիմ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ շուրջ 2 տարի «Ռոսնեֆթ»-ը հետաքրքրվում է Հայաստանում քիմիական արտադրության բացելու հնարավորություններով: Որպես ներդրման գլխավոր օբյեկտ Հայաստանի կառավարությունը համարում է «Նաիրիտ» գործարանը: Մարտին «Ռոսնեֆթ ՆԸ» ԲԲԸ-ն NEWS.am-ին տեղեկացրել էր, որ իտալական «Pirelli» կոնցեռնի հետ նախնական տեխնիկա-տնտեսական հիմնավորումն են պատրաստում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ