News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տարածքում գտնվող եւ մինչ այժմ այցելությունների համար փակ համարվող հայտնի հայկական եկեղեցիներից եւս մեկը հայտնվել է NEWS.am-ի ֆոտոխցիկի առաջ: (ֆոտոռեպորտաժ)

Երկար տարիներ թուրքական զորամասի տարածքում գտնվող Վանի Բաշքալեի (Աղբակի) շրջանի Սուրբ Բարդուղեմեոս եկեղեցին մասնակիորեն ազատվել է գերությունից՝ զորամասի տեղափոխման հետեւանքով:

NEWS.am-ի ֆոտոխցիկը կարողացել է մուտք գործել զորամասի տարածք եւ ֆիքսել Սուրբ Բարդուղեմեոսի գեղեցկությունը:

Ցավոք, եկեղեցին կիսավեր վիճակում էր, սակայն նրա գեղեցկությունը դրանից չէր խամրել: Հայտնի չէ, թե ինչ վիճակում կլիներ եկեղեցին, եթե չլիներ զորամասի տարածքում եւ ենթարկվեր հայերի գանձերը փնտրող սրբապիղծ գանձագողերի հարձակումներին:

Ըստ ավանդության եկեղեցին հիմնադրել է հայոց Սանատրուկ թագավորը Սուրբ Բարդուղեմեոս առաքյալի գերեզմանի վրա: Միջնադարում այն եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ վանքը եւ կարեւոր ուխտատեղի:

Եկեղեցուն արեւմուտքից կից գավթի շքամուտքին քանդակված են գահին բազմած Հայր Աստված, Քրիստոս և աղավնակերպ Սուրբ Հոգին: Սուրբ Երրորդության այս պատկերաքանդակը տվյալ թեմայով լավագույն ստեղծագործություններից է: Ներկայում այս պատկերաքանդակը կիսով չափ ավերված է:

Վանի նահանգապետը ամիսներ առաջ այցելել է Սուրբ Բարդուղեմեոս եւ հայտել, որ եկեղեցին անպայման վերանորոգվելու է եւ բացվելու է տուրիզմի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ