News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրոնի ազատությունը պաշտպանված է Հայաստանի Սահմանադրությամբ, սակայն որոշ օրենքներ եւ քաղաքականությունը սահմանափակում են այդ ազատությունը: Այդ մասին ասվում է հուլիսի 28-ին Պետքարտուղարության կողմից հրապարակված 2013թ. ընթացքում հավատքի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցում:

Համաձայն զեկույցի, տեղեկություններ են ստացվել այն խոչընդոտների մասին, որոնց հետ բախվում են կրոնական կազմակերպությունները պաշտամունքային վայրերի ընտրության եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների նկատմամբ: «Օրենքը արտոնություններ է տրամադրում Հայ առաքելական եկեղեցուն, որոնք հասանելի չեն այլ կրոնական խմբերին», - նշվում է զեկույցում: Համաձայն զեկույցի, միաժամանակ, գրանցված կրոնական խմբերը հայտնել են իրենց գործունեությոան համար գոյություն ունեցող իրավաբանական խոչընդոտների բացակայության մասին:

Զեկույցում հիշեցվում է, որ Հայաստանի խորհրդարանը մայիսին ռազմական ծառայության այլընտրանքի մասին օրենք է ընդունել, որը քաղաքացիական վերահսկողություն է սահմանում այլընտրանքային աշխատանքային գործունեության նկատմամբ: Այս փոփոխություններից հետո կառավարությունը կրոնական դրդապատճառներով ծառայությունից հրաժարված Եհովայի վկաներին անդամներին ազատել են պատժից: 

Ինչպես նշվում է զեկույցում, շատ լրատվամիջոցներ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կանխակալություն վերաբերմունք են ցուցաբերում: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները սերտ շփումներ ունեն կրոնական առաջնորդների հետ եւ նպաստել են պետպաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կրոնի ազատության զարգացման եւ միջդավանական երկխոսությանը: Դեսպանատունը պետական եւ եկեղեցական հարաբերությունների քննարկմանը նվիրված երկու համաժողով է հովանավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ