News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորները իրենց հիասթափությունն են արտահայտել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին քրեական պատասխանատվության ներգրավելու փաստով: Այդ մասին ասվում է ԱՄՆ սենատի պաշտոնական կայքում տեղադրված սենատորների հայտարարության մեջ:

Սենատորներ Ջոն Մաքեյնը, Բեն Քարդին, Ջին Շայնը եւ Ջիմ Ռիշը արձագանքել են նախկին նախագահի եւ կառավարության մի շարք առաջնորդների նկատմամբ Գլխավոր դատախազության կողմից քրեական հետապնդման փաստին:

«Մենք ծայրահեղորեն հիասթափված եւ անհանսգտացած ենք նախկին նախագահի եւ կառավարության մի շարք առաջնորդների նկատմամբ Գլխավոր դատախազության կողմից քրեական հետապնդման գործով:

Նախագահ Սահակաշվիլին եւ նրա կառավարությունը անբասիր չեն եղել, ցանկացած ժողովրդավարության համար կարեւոր է իր օրենքների պաշտպանությունը, սակայն իրավական հետապնդումը չպետք է վերածվի քաղաքական զենքի եւ ազգային պառակտման աղբյուր հանդիսանա հատկապես այն ժամանակ, երբ Վրաստանը ծանր մարտահրավերների առաջ  է կանգնած», - ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ