News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիան եւ ԱՄՆ-ն արդեն այս աշնանը սկսելու են աշխարհի ամենամեծ աստղադիտակի կառուցումը: Համատեղ նախագծի հիմնարկեքի արարողությունը Հավայան կղզիներում կայանալու է հոկտեմբերին:

Շինարարությունն իրականացվելու է ծովի մակերեւույթից 4.000 մետր բարձրության վրա, հավայան Մաունա-Կեա հրաբխի գագաթին: Աստղադիտակի հսկայական հայելին մոնտաժելու են շուրջ 500 հատվածներից, իսկ տրամագիծը կազմելու է 30 մետր: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, սպասվում է, որ աշխատանքներն ավարտվելու են մինչեւ 2021 թվականը:

Ճապոնական կողմն իր վրա է վերցնելու ծախսերի շուրջ մեկ քառորդը, որը կազմելու է 37.5 մլրդ իրեն (367 մլն դոլար):

Հրաբխի գագաթին տեղակայված աստղադիտարանը հեռու է լինելու մեծ քաղաքներից, ինչը հնարավորություն է ընձեռելու ուսումնասիրություններ կատարել ինչպես տեսանելի, այնպես էլ ինֆրակարմիր սպեկտրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ