News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2014 թվականի հուլիսի 29-ին կայացած նիստում քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության որոշ ծառայությունների սակագների վերանայման մասին հարցը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, թե, մասնավորապես, քննարկելով նշված հարցը, հանձնաժողովը որոշել է`

- ՀՀ տարածքում միջքաղաքային զանգերի եւ դեպի ԼՂՀ ամրակցված ցանց զանգերի՝ ֆիզիկական անձանց համար գործող սակագների՝ 20 դրամ/րոպե (ցերեկային) եւ 14 դրամ/րոպե (գիշերային) եւ իրավաբանական անձանց համար գործող 24 դրամ/րոպե (ցերեկային) եւ 16,8 դրամ/րոպե (գիշերային) սակագների փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):

- բաժանորդավճարի դիմաց տրամադրվող անվճար րոպեների չափաքանակները 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառել նաեւ միջքաղաքային զանգերի նկատմամբ,

- տեղական զանգերի համար 1601-րդ րոպեից սկսած գործող՝ 9 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):

Ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2014 թվականի սեպտեմբերի 1-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ