News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի շուրջ հակամարտության սրումը կարող է բացասական հետեւանքների հանգեցնել ողջ աշխարհում: Այդ մասին նշվում է նոր զեկույցում, որը հուլիսի 29-ին տարածել է Արժույթի միջազգայի հիմնադրամը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանից Եվրոպա բնական գազի մատակարարման էական խափանումները լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ Ռուսաստանն ապահովում է գազի եվրոպական պահանջարկի մեկ երրորդը: Հեղինակի կարծիքով՝ «կենտրոնական, արեւելյան եւ հարավարեւելյան Եվրոպայի երկրների մեծամասնությունը կախված է ռուսական մատակարարումից 40-100 տոկոսով»: ՌԴ գազից են կախված Ավստրիան, Ֆինլյանդիան եւ Գերմանիան:

ԱՄՀ-ում համարում են, որ «նավթային շուկաներում բացասական երեւույթները սահմանափակ տեսք ունեն»: «Չնայած որ Ռուսաստանին բաժին է հասնում աշխարհում նավթի արդյունահանման 10 տոկոսը, միեւնույն նաթվի գինը կայուն է մնում: Սակայն այն կարող է կտրուկ աճել աշխարհաքաղաքական խնդիրների ֆոնի վրա»,- նշվում է զեկույցում:

Զեկույցում նախազգուշացնում են, որ «տեղական բացասական հետեւանքները» կարող են տարածվել առանձին երկրների վրա: Մասնավորապես նշվում է, որ ՌԴ հարեւան շատ երկրներում, ներառյալ Բալթյան պետությունները, Բելառուսը, Մոլդովան, Թուրքմենստանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը, Ռուսաստան արտահանումը գերազանցում է ՀՆԱ ընդհանուր ծավալի 5 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ