News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության անդամ 28 պետությունների դեսպանները հուլիսի 29-ին Բրյուսելում կայացած նիստում համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ առաջին լայն պատժամիջոցները սահմանելու հարցում: Այս մասին գրում է Reuters-ը:

Ֆինանսական պատժամիջոցները սահմանափակումներ են նախատեսում ռուսական պետական բանկերի համար, որը վերաբերում են վարկային շուկա դրանց դուրս գալուն եւ ավելի քան 90 օր նախատեսող ֆինանսական գործիքների օգտագործմանը: Սահմանափակումներ են նախատեսված նաեւ Ռուսաստանի պետական ինստիտուտների, կորպորացիաների գործակալությունների համար, որոնցում պետական բաժնեմասը կազմում է ավելի քան 50%:

Էներգետիկայի ոլորտում պատժամիջոցները վերաբերելու են նավթային հատվածին. Եվրամիությունն արգելելու է Ռուսաստան բարձրտեխնոլոգիական սարքավորումների արտահանումը: Ռազմական նշանակության ապրանքների ոլորտում սահմանափակումները չեն ազդի այն պայմանագրերի վրա, որոնք ստորագրվել են ավելի վաղ. այդ պահանջել է Ֆրանսիան:

Ռուսաստանի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու հաստատվելուց անմիջապես հետո: Գործողության ժամկետը 3 ամիս է, ինչից հետո դրանք կարող են վերանայվել: Պաշտոնական փաստաթուղթը հրապարակվելու է Եվրամիության ազդարարում եւ հուլիսի 31-ից անհապաղ ուժի մեջ է մտնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ