News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դոնեցկի մարզի Արտյոմովսկի շրջանի Բերեստովայա գյուղում ականի վրա 9 երեխա է պայթել: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

«Մի քանի ժամ առաջ Արտյոմովսկի շրջանի Բերեստովայա գյուղում դեռահաս երեխաներն ինչ-որ պայթյունավտանգ առարկա են գտել եւ բերել են բակ: Հնարավոր է՝ այն ական կամ ռումբ է եղել: Ականային պայթյուն է տեղի ունեցել: Հետաքննությունը պարզում է, թե ինչ առարկա է եղել եւ ինչու է այդ ամենը տեղի ունեցել»,- տեղեկացրել է Գերաշչենկոն:

«9 մարդ փոխադրվել է Արտյոմովսկի քաղաքային հիվանդանոց: Բոլորը ծանր վիճակում են, ձեռքերի եւ ոտքերի անդամահատման կարիք կա: Ոմանք ընդմիշտ կորցրել են տեսողությունը: Կյանքի եւ մահվան եզրին է 1 տարեկան 3 ամսական մի երեխա, որը դժբախտ պատահականությամբ այդ բակում է եղել: Բոլոր 9 տուժողներն անհապաղ վիրահատության կարիք ունեն»,- գրել է ուկրաինական նախարարի խորհրդականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ