News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«ժողովուրդը» գրում է. «The Economist հանդեսը վերջերս հրապարակել է «Բիզնես միջավայրի վարկանիշներ» վերնագրով զեկույց, որտեղ ներկայացված են բիզնեսի համար հարմար երկրները:

Ներկայացված 100 երկրների շարքում, սակայն, բացակայում է Հայաստանի Հանրապետությունը, փոխարենն այնտեղ ընդգրկված է Ադրբեջանը, որը զբաղեցնում է 91-րդ տեղը: Ռուսաստանի Դաշնությունն այս ցանկում զբաղեցնում է 77-րդ տեղը: Բիզնես միջավայրի համար հարմար երկրների ցանկում են նույնիսկ Ալժիրը, Քենիան, Վենեսուելան, Անգոլան, Թունիսն ու Եգիպտոսը:

Եւ նրանց կողքին անգամ Հայաստանի անունը չտեսնելը, թերեւ, մտահոգիչ է եւ լուրջ անհանգստության տեղիք է տալիս՝ հատկապես կառավարության «ճոխ» խոստումների ֆոնին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ