News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարրել է ռուսական էներգետիկային, պաշտպանական արդյունաբերությանն ու ֆինանսական համակարգին ուղղված Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ներդրման մասին: Պատժամիջոցների նոր փուլի պատճառը Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստներին ցուցաբերվող շարունակվող աջակցությունն է:

Հանդես գալով Սպիտակ տանը՝ Օբաման նոր միջոցառումները կապել է հուլիսի 17-ի՝ Մալայզիական ավիաուղիների օդանավի  ողբերգական կործանման հետ:

«Մենք կարգելափակենք Ռուսաստանի Դաշնությունից որոշակի ապրանքների եւ էներգետիկ հատվածում տեխնոլոգիաների արտահանումը: Մեր պատժամիջոցները կտարածվեն ռուսական մեծ թվով բանկերի, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների վրա, պաշտոնապես կդադարեցնենք Ռուսաստանի արտահանման խթանմանն ուղղված վարկավորումը եւ Ռուսաստանի զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումը», - հայտարարել է նախագահ Օբաման՝ ընդգծելով, որ այս հարցում Եվրամիությունը կմիանա ԱՄՆ-ին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուսաստանի հետագա մեկուսացման միջոցառումները Սպիտակ տան ղեկավարը պայմանավորել է Ռուսաստանի եւ առաջին հերթին, նախագահ Պուտինի ընտրությամբ»: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ գոյություն ունի նաեւ այլ տարբերակ. հակամարտության դադարեցում եւ դիվանագիտական լուծումների որոնում:

Նախագահ Օբաման ընդգծել է. խոսքը նոր «սառը պատերազմի» մասին չէ, այլ Ռուսաստանի՝ Ուկրաինային իր ճանապարհը որոշելու իրավունքը ճանաչելու չկամության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ