News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անգլիայի Ռիչարդ 3-րդ թագավորի գերեզմանը, որը 2012 թվականին հայտնաբերվել է Լեսթերում (Մեծ Բրիտանիա), արդեն բաց է այցելության համար: Երկու տարվա ընթացքում այդ վայրում երկհարկանի թանգարան են կառուցել, որում ներկայացված են անգլիական լեգենդար արքային նվիրված ցուցանմուշներ:

Առաջին հարկում թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ Ռիչարդ 3-րդի կյանքին եւ 1485 թվականին նրա վախճանի մանրամասներին, որը վերջ դրեց Ճերմակ եւ Կարմիր վարդերի 32-ամյա պատերազմին: Երկրորդ հարկի ցուցադրությունը նվիրված է թագավորի գերեզմանը հայտնաբերելուց հետո հնագետների, պատմաբանների եւ գիտնականների կատարած հսկայական աշխատանքին:

Այնտեղ է տեղակայված նաեւ միապետի շիրիմը, սակայն նրա մարմինը հանրությանը չի ներկայացվելու. կմախքը վերստեղծել են հատուկ լուսային էֆեկտների օգնությամբ:

Ըստ Travel-ի, ավելի վաղ Ռիչարդ 3-րդի մասունքները հուղարկավորելու իրավունքի համար պայքարում էին Լոնդոնը, Յորքը եւ Լեսթերը: Մայիսին դատարանը որոշեց, որ թագավորին հողին են հանձնելու նրա գերեզմանի հարեւանությամբ գտնվող տաճարում: Հանդիսավոր արարողությունը կայանալու է 2015 թվականի սկզբին:

Ռիչարդ 3-րդը (2 հոկտեմբերի, 1452թ. - 22 օգոստոսի 1485թ.) Անգլիայի թագավորն է եղել 1483 թվականից: Նա Յորքերի դինաստիայից է: Անգլիայի երեք արքաներից մեկն է, ով զոհվել է մարտի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ