News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Քաղաքացիները, տեսնելով երկրում զբաղվածության վերաբերյալ թվերը, անսահման զարմանում են: Հրապարակված վերջին տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրեթե 1.2 մլն զբաղված քաղաքացի է եղել (ավելի հստակ՝ 1175.8 հազար մարդ): Միաժամանակ, պաշտոնապես «գործազուրկի» կարգավիճակ է ունեցել շուրջ 62 հազար մարդ:

Միաժամանակ, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը տնային տնտեսությունների ընտրովի հետազոտության հիման վրա հաշվարկում է փաստացի գործազրկության մակարդակը: Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով, երկրում գործազուրկների թիվը կազմել է շուրջ 254 հազար մարդ, որոնցից գյուղական բնակավայրերում՝ 40 հազարից պակաս: Այս վերջին ցուցանիշն էլ հարցականներ է առաջացնում:

Հայաստանը գյուղատնտեսական նշանակության հողերի առատությամբ պարծենալ չի կարող: Ֆերմերային մեկ տնտեսության պարագայում ցանքատարածությունների մակերեսը մի փոքր է գերազանցում 1 հեկտարը: Բուսաբուծությամբ զբաղվելու համար նոր հողատարածքների ձեռքբերումը որոշակի ծախսեր է պահանջում: Իսկ ֆերմերների գերակշիռ մասը ֆինանսական նման միջոցներ ակնհայտորեն չունի:

Հայտնի է, որ գյուղական ընտանիքները, ի տարբերություն քաղաքաբնակների, առանձնանում են բազմազավակությամբ: Սերունդները նոր ընտանիք են կազմում, որոնց նույնպես տարածք է հարկավոր՝ տուն կառուցելու եւ տնտեսություն վարելու համար: Արդյունքում, առանց այն էլ փոքր հողակտորներով ֆերմերային տնտեսությունները կարող են մասնատվել:

Հողերի անբավարարություն է նկատվել բոլոր ժամանակներում, Հին աշխարհի շատ երկրներում: Գյուղական բնակչության մի ստվար զանգված աշխատանք գտնելու նպատակով ձգտում է դեպի քաղաքներ: Հայաստանում խորհրդային ժամանակաշրջանում գյուղաբնակների հոսքը քաղաք խթանվում էր հանրապետության արդյունաբերացմամբ: Նույնիսկ առանց մասնագիտության առկայության գյուղացին կարողանում էր գործարանում աշխատանք գտնել: Հիմա նման հնարավորությունները սահմանափակ են, քաղաքաբնակներն իրենք աշխատանքի տեղավորման հարցում խնդիրներ ունեն:

Գյուղերում պաշտոնապես ներկայացված գործազրկության ցածր մակարդակը պարզ բացատրություն ունի: Մեթոդաբանության համաձայն, զբաղված են համարվում նաեւ այն բնակիչները, ովքեր սեզոնային, ժամանակավոր կամ պատահական աշխատանք են ունեցել, եթե անգամ ուսումնասիրվող ժամանակահատվածում աշխատանքը տեւել է ընդամենը… 1 ժամ: Զբաղված են համարվում նաեւ ընտանիքի այն անդամները (այդ թվում՝ ֆերմերային), ովքեր տնտեսությունում աշխատել են առանց աշխատավարձի, ինչը շատ տարածված է գյուղերում:

Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Գյուղացիների մեծ մասի եկամուտը տնտեսություններից բավական քիչ է: Այդ պատճառով «ֆերմերներն» աշխատունակ որդիների հետ հոծ խմբերով ձգտում են այլ երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան: Այդպիսով նրանք ինքնուրույն ապահովում են իրենց զբաղվածությունը, ընդ որում՝ ավելի բարձր աշխատավարձով, քան կարող էին ստանալ իրենց ֆերմերային տնտեսություններից: Այնպես որ, արտերկրում աշխատող մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին իրականում կարելի է Հայրենիքում համարձակորեն գործազուրկների թվին դասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ