News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդուն բերման ենթարկելիս չեն ծեծել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց գործով նախաքննական մարմնի կողմից տուժող ճանաչված ոստիկան Ազատ Հովսեփյանը։

«Ես եւ գործընկերս տաքսիով Շահեն Հարությունյանին բերման ենք ենթարկել, բայց չեմ հարվածել նրան», - ասաց ոստիկանը։

«Ինչո՞ւ ես սուտ խոսում»,- տեղից արձագանքեց Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը։

Դատական նիստի ընդիմիջման Ժամանակ Շահեն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկան Ազատ Հովսեփյանը դատարանում կեղծ ցուցմունք է տվել. նա մեքենայում հարվածել է իրեն։

«Այստեղ ոչ մի ոստիկան ճիշտ ցուցմունք չի տալիս, գրեթե բոլորը ստում են, կեղծում են կարեւոր փաստեր։ Ազատ Հովսեփյանը նույնպես ստեց իրականում, նա եւ իր հետ եղած ոստիկանը ինձ հարվածներ են հասցրել։ Սկզբում հայհոյանքներ են տվել, պատասխան հայհոյանք ստանալուց հետո ինձ հարված են հասցրել՝ գլխիս են հարվածել։ Հետո իբր առգրավել են իմ իրերը՝ վերցրել են տեսախցիկս, տան բանալին, գրպանումս եղած գումարի  կեսը»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ