News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ԴԱՀԿ-ն արձագանքելն է Մարզահամերգային համալիրի հայտարարությանը, ըստ որի ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և, առանց հիմնավորումների, համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից:

ԴԱՀԿ տարածած հայտարարությունում ասվում է.

«Հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաեւ  այն անձանց որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:

Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա  տեղեկացնում ենք, որ որոշումը  հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է  որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն: 

Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.

«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից այս պահին ապօրինի գործողություններ են իրականացվում մարզահամերգային համալիրի հանդեպ: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են մարզահամերգային համալիր եւ առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից: Այս ամենը հետեւանք է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ բյուջեից շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի՝ ՄՀՀ-ին փաստորեն չտրամադրված վարկի շուրջ մութ պատմությունը քողարկելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ