News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կազմավորած Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց է ԱՊՀ մյուս երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրման նպատակները: РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 30-ին Դուշանբեում երիտասարդ տաջիկ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մոտ ապագայում ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա Հայաստանը, առաջընթացային փուլում են Ղրղզստանի հետ բանակցությունները: Միությունը բաց է նաեւ ԱՊՀ մյուս երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրման նպատակներն ու սկզբունքները, առաջին հերթին՝ մեր մերձավոր հարեւանների, այդ թվում՝ Տաջիկստանի համար: Առկա փորձն արդեն հաստատում է, որ ինտեգրման գործընթացներին միանալը թույլ է տալիս ամրապնդել դրան մասնակցող պետությունների մրցակցային առավելություները, արժեքավոր խթան է հանդիսանում տնտեսության զարգացման համար, բերում է քաղաքացիների բարեկեցության բարձրացման»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան: Սերգեյ Լավրովի խոսքով, ԱՊՀ գործընկերների հետ սերտ կապերի ամրապնդումը երկարաժամկետ հեռանկարի համար Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային ռազմավական ուղղությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ