News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ատրճանակով զինված երկու տարեց ամերիկացիներ ներխուժել են Չիկագոյի կլինիկաներից մեկը եւ 56 տուփ վիագրա գողացել: Գողոնի ընդհանուր արժեքը գերազանցում է 2 հազար դոլարը: Այս մասին գրում է Лента.Ру-ն՝ հղում կատարելով NBC Chicago-ին:

Կատարվածն արձանագրել են տեսահսկման խցիկները: Կադրերում երեւում է, թե ինչպես են արտաքինից շուրջ 60 տարեկան երկու տղամարդիկ աշխատանքային օրվա կեսին մտնում հիվանդանոցի շենք, այնուհետեւ ատրճանակով սպառնալով՝ բժշկական կենտրոնի աշխատակիցներին ստիպում իրենց դեղամիջոց տալ:

Գողերից մեկը վերցնում է նաեւ սեղանին դրված համակարգիչը: Գողությունը տեւել է 10 րոպեից ոչ ավելի:

Քաղաքային ոստիկանությունը ներկայում փնտրում է հանցագործներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ