Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի պեռլիտի հանքում տեղի է ունեցել փլվածք. քաղաքացին մնացել է փլվածքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քանդման աշխատանքների կատարման ժամանակ ժայռաբեկորներ են պոկվել եւ ընկել տրակտորի վրա, ինչից վարորդ Վ. Ա.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 55-ամյա Վ.Ա.-ի դին: