News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում նոր կերպար է հայտնվել. «Մաշան եւ արջը» մուլտֆիլմից «Մաշան», իհարկե, ադրբեջանական տարբերակը տղամարդու կերպարով է:

«Խնդիրն այն է, որ այդ մարդն իր կամքից անկախ է «Մաշա» դարձել: Այդ կերպ նա հանապազօրյա հաց է վաստակում: Երիտասարդը վերջերս «Մաշայի» դիմակ ու կանացի զգեստ է հագել եւ համեստ գումարով՝ 1 մանաթով, լուսանկարվում է անցորդների հետ: Սակայն «Մաշա» անունով տղային կյանքն այնպես է ճնշել, որ նա պատրաստ է լուսանկարվել նաեւ 20 գյապիկով»,- գրում է vesti.az կայքը:

«Չեմ հասկանում, թե ինչպես կարող է բարգավաճ Ադրբեջանը (այդ մասին մեր պաշտոնյաներն են ասում) հասնել նրան, որ մի կտոր հացի համար ադրբեջանցի երիտասարդը «Մաշա» դառնա: Մենք ամեն ինչ ունենք. ե՛ւ երգող շատրվաններ, ե՛ւ արհեստական արմավենիներ, ե՛ւ բազմաթիվ զբոսայգիներ, որտեղ ձմռանը գլուխ ու ոտք ենք կոտրում: Իսկ ահա «Մաշան» Ադրբեջանում մնացել է առանց արջի: Չնայած Ադրբեջանում արջի եւ արջի մսի սիրահարներ շատ կան: Բայց քանի դեռ մենք նման չինովնիկներ շատ ունենք, «Մաշա»-ներ էլ շատ կունենք: Բայց մենք կարող ենք հպարտանալ, որ մեր «Մաշա»-ին կարելի է «վարձել» 20 գյապիկով: Չզարմանանք, եթե վաղը նաեւ տղամարդու կերպարով «Նատաշա»-ներ հայտնվեն: Մեկ մանաթով…»,- գրում է հոդվածի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ