Սեւան-Երեւան ճանապարհի 10.5-րդ կմ-ին, հուլիսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա Կորոլա» եւ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես»-ը դիպել է ճանապարհը հատող 51-ամյա կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: