News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր՝ հուլիսի 31-ին բարկացրեց կառավարության առջեւ իրեն մոտեցած տիկին Արմենուհուն՝ նրան առաջարկելով «մի կերպ» վճարել օգոստոսի մեկից բարձրացող էլեկտրաէներգիայի սակագինը: Տիկին Արմենուհին վրդովված հարցրեց նախարարին, թե օգոստոսի 1-ից թանկացող էլեկտրաէներգիայի համար ինչպես են վճարելու իր նման սոցիալապես անապահով քաղաքացիները։

«Վաղվանից, որ հոսանքը թանկանում ա, ո՞նց ենք վճարելու: Իմ լույսը դուք եք մուծելու: Բա ճար չունեմ, 27 հազար թոշակ եմ ստանում, էդ թոշակից հիմա ես ո՞նց եմ մուծում անելու»,-նախարարի հետեւից քայլելով՝ ասաց կինը:

Երվանդ Զախարյանը կնոջը կարճ պատասխանեց՝ «մի կերպ», ինչն ավելի վրդովեցրեց նրան.

«Ո՞նց թե մի կերպ: Շոր էլ չունենք, որ ծախենք: Ոչ շոր, ոչ կոշիկ: Մի կերպ ի՞նչ ա նշանակում։ Մի կերպդ թաղեմ»,- բարկացավ Արմենուհի Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, ըստ որի այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով: Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակին), եւ ժամը 23.00-ից մինչեւ ժամը 07.00-ն (հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին կիրակին): Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ