News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը սահմանել է կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում սոցիալական վճարումներից հրաժարման դիմումի տրամադրման կարգը:

Սոցիալական վճարումներից հրաժարվելու մասին դիմում կարող են ներկայացնել 1974թ.-ից հետո ծնված մասնավոր հատվածի աշխատակիցները, ինչպես նաեւ մասնավոր ձեռնարկատերերն ու նոտարները, ովքեր մասնակցել են համակարգին պարտադիր եւ մինչեւ 1974թ. հունվարի 1-ը ծնվածները՝ կամավոր հիմունքներով:

Վարձու աշխատողը թղթային եղանակով դիմումը ներկայացնում է գործատուին: Դիմումը պետք է պարունակի գործատուի անունը, դիմողի անունը եւ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը:

Գործատուն ոչ ուշ, քան դիմումի ստացման ամսվա վերին աշխատանքային օրը, այդ մասին էլեկտրոնային տարբերակով հաղորդում է հարկային ծառայությանը: Ընդ որում, քաղաքացիների թղթային տարբերակով դիմումները պետք է պահվեն գործատուի մոտ:

Եթե դիմումը ստացվում է 2014թ. հուլիսին կամ օգոստոսին (2014թ. հուլիսին միչեւ հարկային ծառայությանը սոցիալական պահումների մասին հաշվարկը), ապա գործատուն այդ մասին հարկային մարմնին պետք է անհապաղ հաղորդի: Եթե դիմումը ներկայացվում է դեկտեմբերին, (ոչ ուշ, քան 2014թ. դեկտեմբերի 25-ը) ապա գործատուն պետք է այդ մասին հարկային մարմնին ծանուցի մինչեւ դեկտեմբերի 25-ը:

Սոցիալական վճարումներից հրաժարված մասնավոր հատվածի աշխատողները կարող են վճարումների վերականգնման դիմում գրել:

Հիշեցնենք, որ թարմացված կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից: Սոցիալական վճարումների վերանվանված պարտադիր կուտակային վճարումները վերաբերում են միայն պետական հատվածին (բացառությամբ զինվորականների, ոստիկանների եւ փրկարարների): Մասնավոր հատվածի աշխատողները պարտադիր կարգող վճարումներ կիրականացնեն երեք տարի անց՝ 2017թ. հուլիսի 1-ից: Մինչ այդ նրան ժամանակավորապես կարող են դուրս գալ կենսաթոշակային համակարգից՝ մինչեւ 2015թ. դեկտեմբերի 25-ը համապատասխան դիմում ներկայացնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ