News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է թեստավորման առցանց ծրագիր:

«ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինտիտուտ» ՊՈԱԿ-ը, քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ստեղծել է թեստավորման առցանց ծրագիր:

Այն  քրեակատարողական ծառայողներին հնարավորություն է տալու մինչեւ հաջորդ վերապատրաստումը մնալ տեղեկացված եւ աշխատել սեփական գիտելիքների զարգացման ուղղությամբ: Ծրագիրն ունի օգտատիրոջ անվամբ եւ ծածկագրով մուտքի հնարավորություն դեպի օնլայն թեստավորում,եւ քրեակատարողական ծառայողը ցանկացած պահի կարող է թեստ անցնել:

Իրավաբանական ինստիտուտի  www.lawinstitute.am-ում գործող թեստավորման համակարգը կօգնի գնահատել եւ զարգացնել սեփական գիտելիքները քրեական եւ քրեակատարողական օրենսդրության վերաբերյալ, մասնավորապես՝ քրեական օրենսդրության առնչությունը քրեակատարողական համակարգին, ուժի գործադրումը քրեակատարողական համակարգում, կալանավորված անձանց պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի, քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման, կալանավորված անձանց եւ դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքների եւ տույժի միջոցների ու դրանց կիրառման կարգի վերաբերյալ:

Թեստավորման վերջում վերապատրաստվողը միայն կտեսնի այն հարցերը, որոնց պատասխանել է սխալ, իսկ ճիշտ պատասխանը կգտնի ինքնուրույն՝ ստանալով հղումը համապատասխան իրավական ակտերի այս կամ այն հոդվածներին:

Բացի այն, որ ծրագիրը արդյունավետ է քրեակատարողական ծառայողների համար, այն նաեւ թույլ է տալիս իրավաբանական ինստիտուտին հետեւել ծառայողների թեստավորմանը եւ արձանագրել, թե վերապատրաստման ո՞ր ոլորտների նյութերի եւ ծրագրերի վրա է անհրաժետ շեշտադրում անել, զարգացնել դրանք կամ փոփոխության ենթարկել:

Տպել
Ամենաշատ