Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը` օգոստոսի 1-ին, ժամը 07.45-08.45-ը հանրապետության Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի 33-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։
Տեղեկացվում է, որ մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթեւեկության համար։
Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։