News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կեսգիշերից  հետո ալկոհոլ գովազդել կարելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք խորհրդարանն ընդունել է հունիսի վերջին: Նրա կարծիքով՝ ալկոհոլը պետք չէ գովազդել նաեւ օրենքով սահմանված 22:30-ից հետո: «Կեսգիշերից հետո՝ նորմալ է»,- հայտարարել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորների (Սամվել Ֆարմանյան, Արման Սահակյան եւ այլն) խմբի կողմից կազմված նախագիծը թույլ է տվել ավելի քան 20 աստիճան թնդության ալկոհոլի գովազդը միայն 22:30-06:00 ընթացքում: Սահմանափակումները չեն տարածվում միայն տեղական կոնյակի վրա:

Ավելի վաղ Հայաստանում արգելվում էր թունդ ալկոհոլի գովազդը հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, թույլ էր տրվում մյուս ձեւաչափերում, այդ թվում նաեւ արտաքին գովազդ:

Նշենք, որ Արայիկ Գրիգորյանի եղբայր Արամայիս Գրիգորյանը, ով այժմ բնապահպանության նախարարն է, նախկինում ղեկավարում էր Հայաստանում թունդ ալկոհոլ արտադրող խոշորագույն ընկորթյուններից մեկը՝ Ավշարի գինու գործարանը: Սակայն այս դեպքում Գրիգորյանը «օղու էքսպանսիան» էկրաններին չի պաշտպանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ