Բելառուսական Գրոդնո քաղաքի պետավտոտեսչությունը ոստիկանական մեքենաներից մեկի տեսագրանցիչից ձայնագրած տեսանյութ է հրապարակել YouTube-ի իր ալիքում, որտեղ ոստիկանները հետապնդում են մի քանի ավտոմեքենաներով բեռնված բեռնատարին:
Օրինախախտին կանգնեցնելու համար պետավտոտեսչության աշխատակիցները 90 գնդակ են բաց թողել բեռնատարի անիվների ուղղութամբ, սակայն դա եւս չի կանգնեցրել տղամարդուն: Բեռնատարը կանգնել է, երբ վնասված բաքից արտահոսել է ամբողջ վառելիքը
Պետավտոտեսուչները նաեւ ձերբակալվածի հարցաքննության տեսագրությունն են հրապարակել, որտեղ վերջինս խոստովանել է, որ մեքենաները բերել է Լեհաստանից ոչ սթափ վիճակում, նրա խոսքով՝ «200-300 գրամ օղի 2-3 գարեջրի հետ»: Ընթացքի ժամանակ քնել է եւ արթնացել ճանապարհային ոստիկանների հետապնդման ժամանակ, որը շատ աղոտ է հիշում: