News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Իմեդի» վրացական հեռուստաընկերության լրագրող Սանդրո Գոչաշվիլին եւ օպերատոր Գեորգի Ցխելիշվիլին ձերբակավել են Բաքվի «Նեֆտչիի» եւ սաչխերսկի «Չիխուրի» ֆուտբոլային հավաքականների խաղից հետո:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», ադրբեջանական իրավապահները ֆիզիկական ուժ են գործադրել օպերատորի նկատմամբ: Վրացի լրագրողները բաժանմունքում կես ժամ են  անցկացրել:

«Խաղը վերջանալուն պես մենք՝ ես ու օպերատորը, դուրս ենք եկել մարզադաշտից, որտեղ փորձել ենք նկարել վրացի երկրպագուներին: Ադրբեջանցի իրավապահները ֆիզիկական ուժ են կիրառում նրանց հանդեպ, խլում դրոշները եւ հրում նրանց մեծ ոստիկանական ավտոբուսի մեջ: Երբ մենք նկարահանում էինք դեպքերը, ոստիկաններից մեկը հրամայեց ձերբակալել մեզ, մեզ հրեցին մեքենայի մեջ, իսկ օպերատորի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրեցին: Մեզանից խլեցին տեսախցիկը եւ բաժանմունք տարան: Իսկ այնտեղ միայն մի մասին են հարցրել՝ ով է «Հայաստան» գոչել: Իհարկե պատասխան չստացան: Մենք հարցրել ենք՝ ինչու են մեզ ձերբակալել եւ ինչու են ձերբակալել վրացի երկրպագուներին: Մեր կալանավորության շուրջ նրանք պատասխան չունեին, իսկ երկրպագուների հարցով՝ իբրեւ նրանք գոչել են «Հայաստան», ասացին՝ չէ որ դուք գիտեք, որ դա մենք չենք կարող տանել: Բաժանմունքում մենք մոտ կես ժամ ենք մնացել», - հայտարարել է Գոչաշվիլին: Նրա խոսքով՝ իրավապահները ոչնչացրել են մարզադաշտի սահմաններից դուրս բոլոր նյութերը:

haqqin.az Ադրբեջանի հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հետ զրույցի ընթացքում Էխսան Զախիդովը հայտարարել է, որ «տվյալ տեղեկատվությոնը չի համապատասխանում իրականությանը եւ միայն վրացի լրագրողների հերյուրանք է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է արել վարորդին և ատրճանակով կրակել. վարորդին հոսպիտալացրել են
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային...
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ…
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ