News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գործարար Լեւոն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքում հանցակազմ չկա. նրան վերագրում են միայն խորհուրդների տրամադրում, որոնք ուղղված են եղել հանցագործության իրականացմանը: Այս մասին օգոստոսի 1-ին կայացած ասուլիսում հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ նման գործերի դեպքում մարդուն կարող են ազատազրկման մեջ պահել մեկ տարի: «Առաջիկա 1-2 ամիսներին Լեւոն Հայրապետյանը հաստատ կալանավորված կմնա, եթե նրան ազատ չարձակեն հիվանդությունների պատճառով»,- նշեց Բաղդասարյանը:

Փաստաբանի համոզմամբ, Լեւոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքներում բավական հակասական փաստեր են ներկայացված: «Եզրակացության համաձայն, Հայրապետյանին մեղադրում են այն բանում, որ Բաշկիրիայի նախկին նախագահի միակ որդին՝ Ուրալ Ռահիմովը, նրան ներգրավել է իր կողմից ստեղծված եւ ղեկավարվող հանցավորման խմբավորման մեջ, որպեսզի յուրացնի մի շարք ընկերությունների բաժնետոմսերը, որոնք ներառված են Բաշկիրիայի վառելիքային եւ էներգետիկ համակարգում: Սակայն նույն քննիչը փաստեր է ներկայացրել, որ Հայրապետյանն այդ գործում հայտնվել է, երբ Ռահիմովն արդեն կատարել է հանցագործությունը, այսինքն՝ այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ հանցագործություն է կատարվել»,- ընդգծեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նաեւ հավելեց, որ, մեղադրանքի համաձայն, Ռահիմովը դիմել է Հայրապետյանին, ով խոստումներով եւ ֆինանսական միջոցներով աջակցել է նրան, որպեսզի հանցագործությունը չբացահայտվի: Հետաքննության եզրակացության մեջ, ըստ փաստաբանի, ասվում է, որ Լեւոն Հայրապետյանը պետք է Ռահիմովին հանցագործության գործիքներ տրամադրեր:

«Եզրակացության բովանդությունից երեւում է, որ սա տնտեսական հանցագործություն է, եւ հանցագործության գործիք պարզապես չէր կարող լինել: Մեղադրական եզրակացությունում նաեւ նշվում է, որ Լեւոն Հայրապետյանը Ռահիմովին դրամական միջոցներ է խոստացել, սակայն Ռահիմովը չէր կարող փողի կարիք ունենալ: Դրանում նաեւ մեղադրանք կա, որ Հայրապետյանը խորհուրդներ է տվել Ռահիմովին հանցագործությունը կատարելու վերաբերյալ, սակայն Ռահիմովն ինքն է կեղծ կազմակերպություններ ստեղծել եւ ոչ մի խորհրդի կարիք չի ունեցել»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա, Հայրապետյանին նաեւ մեղադրում են Ռահիմովին տեղեկություններ տրամադրելու մեջ, սակայն վերջինն ամենից տեղեկացվածն էր: «Մեղադրական ամբողջ եզրակացության մեջ նշվում է, որ Հայրապետյանն այս ամենը կազմակերպել է անհայտ անձանց օգնությամբ. ակնհայտ է, որ դրա հետ կապված միայն մեկ անձ է ցուցմունք տվել (Իգոր Իզմեստեւը - խմբ.): Ինչպե՞ս կարելի է հիմք ընդունել ցուցմունքները մի մարդու, ով ցմահ ազատազրկման է դատապարտված եւ կորցնելու ոչինչ չունի»,- ամփոփեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Լեւոն Հայրապետյանին մեղադրանք են առաջադրել «Բաշնավթ» ընկերության բաժնետոմսերի տեսքով փողեր մսխելու եւ լվանալու համար: Ներկայում գործարարը «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ