ԱՄՆ դատարանը Microsoft ինտերնետ-հսկայից պահանջել է երկրի կառավարության վերահսկողությանը փոխանցել օգտատերերի էլեկտրոնային նամակագրությունը:
Ինչպես իր դատավաճռում նշել է գործընթացի նախագահը, կառավարության համար սկզբունքային է ոչ թե պահպանման վայրը, այլ տեղեկատվական հոսքի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանի վճիռը միանգամից ուժի մեջ չի մտնի՝ ժամանակ տալով Microsoft-ին բողոքարկելու համար:
Ընդ որում, մի շարք այլ ամերկյան ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները ինտերնետ-հսկայի կողմից են հանդես եկել:
«Չկա ավելի կարեւոր բան, քան յուրաքանչյուր օգտատիրոջ անձնական տեղեկատվության պաշտպանությունը՝ անկախ բնակության երկրից», - լրագրողներինց հայտարարել է AT&T հեռահաղորդակցական կորպորացիայի փոխնախագահ Ուեյն Ուոթսը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների խոսքով՝ կորպորացիաները կվախենան արտասահմանյան շուկաներում միլիարդավոր դոլարների կորցնել, եթե նրանց հաճախորդները կասկածեն, որ ինֆորմացիոն կարող է ընկնել ԱՄՆ կառավարության ձեռքում եւ կօգտվեն ոչ ամերիկյան ծառայություններից: