News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ կրկին հիշեցնում է հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ ավելի վաղ ներկայացրած առաջարկությունների մասին:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում գրառում էր կատարել՝ անհանգստություն հայտնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախացման առիթով:

Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ը հիշեցնում է միջնորդի՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն աջակցելուն ուղղված նախկինում առաջ քաշած առաջարկությունների մասին:

Մասնավորապես, 2001թ. Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագանների միջնորդությամբ, ադրբեջանական կողմին է փոխանցել վստահության ամրապնդման միջոցառումների փաթեթը, որը ներառում է հակամարտող կողմերի համագործակցություն բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական անվտանգության ոլորտում: Առաջարկվել էր կողմերի բարձրագույն ղեկավարության կողմից հրադադարի գործող ռեժիմի պահպանմանը հավատարիմ մնալու, հակամարտությունը ԵԱՀԿ հովանու ներքո բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հատատում, ինչպես նաեւ կողմերի եւ/կամ նրանց օպերատիվ շտաբների միջեւ ուղիղ գծերի սահմանում, այդ տվում՝ տեղային մակարդակում:

2004 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկում սահմանել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման միջոցով։ 

2006 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված և 1995 թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտած համաձայնագրում ամրագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման պարտավորությունները երեք կողմերից փոխադարձաբար հաստատելու վերաբերյալ առաջարկով: 

2012 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է որպես առաջին քայլ կրոնական տոների ընթացքում (ինչպիսինն է Զատիկը և Նովրուզը) շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից։ 

Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը և միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ