News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Քոջաելիից ընտրված պատգամավոր Հուրշիթ Գյունեշը հայերին վիրավորելու համար դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ, իշխող կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։

Թուրքական Zaman պարբերականի փոխանցմամբ՝ CHP-ի պատգամավոր Հուրշիթ Գյունեշը նշել է, թե հայ ժողովրդին վիրավորելու համար դատական հայց է ներկայացրել վարչապետ Էրդողանի դեմ՝ հայերի նկատմամբ թշնամանք ու ատելություն հրահրելու, հայ ժողովրդին ստորացնելու մեղադրանքով։

Հուրշիթ Հյունեշը հիշեցրել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հարցազրույցի ժամանակ այնպես է խոսել հայերի մասին, կարծես հայ լինելը հանցանք է։ «Վարչապետը հանցանք է գործել՝ ստորացնելով հայ հասարակությանը։  Դա թշնամական պահվածք է եւ Թուրքիայի քրեական օրենսգրքով հանցանք է համարվում։ Նրա ասած արտահայտությունը տեղավորվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի հատկանիշներին՝ ազգային հողի վրա հանցանքներ։ Նրա հայտարարությունը խախտում է նաեւ Թուրքիայի Սահմանադրությանը 10-րդ հոդվածը եւ Մարդու իրավունքների կոնվենցիան»,-ասել է թուրք պատգամավորը՝ շեշտելով, որ Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազությունում։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի այս խոսքերը մեծ արձագանքն են գտել թուրքական մամուլում եւ սոցկայքերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ