News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը հանդես է եկել հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «minval.az»-ը, հայտարարության մեջ նշվում է.

«2014թ.-ի հունիսի 30-ին ինձ ու ամուսնուս՝ Արիֆին մեղադրել են կեղծ մեղադրանքներով մի շարք հանցագործություններում, մինչեւ անգամ հայրենիքի դավաճանություն: Այն ժամանակ էլ ինձ Քյուրդախանի մեկուսարան տեղափոխեցին: Օգոստոսի 5-ին ձերբակալեցին նրան, մեկուսարան տեղափոխեցին:

Ես շատ երկար եմ զբաղվել քաղաքական ձերբակալությունների խնդրով ու լավ գիտեմ ԱԱՆ տանջանքների մասին: Պարզ գիտակցում եմ որոշումը՝ ֆիզիկապես ոչնչացնել մեր ընտանիքը՝ Արիֆին ու ինձ:

2005թ.-ին Էլմար Հուսեյնովի սպանությունից հետո ինձ նախազգուշացրեցին, որ պատրաստում են իմ սպանությունը: Իհարկե, վախենում եմ: Սակայն, հավանաբար, ինձ սպանելու որոշումը փոխեցին. մենք տեղեկությունը հրապարակային դարձրեցինք: Սակայն այսօր՝ 2014թ.-ին Ադրբեջանում չափ չկա արյունալի բռնակալությանը:

Ես պարզ գիտակցում եմ՝ ինձ ու Արիֆին դաժանաբար տանջելու են մինչեւ մահ…

Թանկագին համախոհներ, խոսեք այս մասին: Բարձր խոսեք: Թող լսեն ու իմանան, թե ինչ արյունալի բռնակալություն է տիրում Ադրբեջանում՝ երկրում, որը նախագահում է Եվրոպայի Խորհրդում»:

Լեյլա Յունուսի իրավունքների պաշտպանության կոմիտեն այս կապակցությամբ նշում է, որ Արիֆ Յունուսի ձերբակալությունից հետ Յունուս ընտանիքի բարեկամները դիմեցին թույլտվության համար նրանց սնունդ ու դեղեր փոխանցել մեկուսարան: Դատախազության քննիչ Իբրահիմ Լեմբերանսկին ձգձգում է որոշումը: Միեւնույն ժամանակ դիաբետի ծանր տեսակից տառապող Լեյլա Յունուսի դեղերը վերջացել են, եւ եթե ժամանակին դրանք չհասցնեն, նրա վիճակը կարող է վատթարանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ