News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի եւ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանի, վարչության անդամ եւ մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը` մասնավորապես շփման գծում վերջին օրերին տիրող վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր։

Երկուստեք կարեւորվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կարեւորությունն ու հնարավոր զարգացման հեռանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ