News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս պահին քաղպաշտպանություն է իրականացնում Հայաստանի սահմանամերձ 21 գյուղերում, որոնք վերջին շրջանում ինտենսիվությամբ գնդակոծվում էին հակառակորդի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու նախարարն էլ մյուս պաշտոնյաների եւ պատգամավորների նման սահման չմեկնեց:

«Յուրաքանչյուրն ինքն է մտածում իր աշխատանքի ձեւն ու ոճը: Ես անձամբ պաշտպանության նախարարի հետ պայմանավորվել եմ, որ սահմանամերձ 21 վտանգավոր գյուղերում համապատասխան աշխատանքներ իրականացնենք, այս պարագայում համար մեկը պետք է լինի քաղպաշտպանությունը: Իհարկե, ես էլ հիմա կուզեի գնալ սահման, բայց ամեն մեկն աշխատանքի իր ձեւն ունի: Ես նախապես էլ հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք մեր զորքով գնալ այնտեղ եւ համապատասխան հանձնարարականներ կատարել»,- ասաց նա:

Նշենք, որ վերջին շրջանում սահմանի լարվածության սրացման հետ կապված շատ պատգամավորներ եւ նախարարներ են մեկնել սահման: Հասարակության շրջանում քննարկվում է, որ այդ այցերի զգալի մասը ցուցադրական է:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո միայն լարվածությունը սահմանին թուլացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ