News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ ծրագրավորողների խումբը «Oracle» ծրագրերի հատվածներ է մշակելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ամերիկյան «LiveLOOK» ընկերության հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Ծրագրավորողները, որոնք դեռեւս ընդգրկված են «LiveLOOK»-ում, «Oracle»-ի կազմում կշարունակեն հեռավորության վրա գտնվող Ինտերնետ-բրաուզերի վերահսկողության բրաուզինգի ու սքրին-շերինգի մշակումները: Այս լուծումները հիմնականում կիրառվում են հաճախորդների աջակցության ապրանքներում: «Օրինակ՝ բանկի կամ բջջային օպերատորի կայքում ցանկանում եք ինչ-որ ծառայությունից օգտվել: Կենտրոնի աշխատակիցն իրական ժամանակում տեսնում է հաճախորդի էկրանը, վերահսկում ձեր մկնիկի ու ստեղնաշարի աշխատանքը, անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում կամ հետեւում ձեր գործողություններին»,- պարզաբանեց Գեւորգյանը:

Ընդ որում, օպերատորն անձնական տվյալների մուտք չունի. եթե հաճախորդին հարկավոր է փին-կոդ հավաքել, սոցիալական համար եւ այլն, օպերատորի էկրանին դրանք չեն երեւում:

«Մեր մշակումներն ինտեգրվում են հաճախորդների աջակցության «Oracle» ապրանքների պորտֆելում, մասնավորապես՝ «RightNow» ծրագրային խմբում»,- նշեց Գեւորգյանը:

«LiveLOOK»-ը հիմնադրվել է 2007 թվականին, «AT&T Bell Labs»-ի նախկին աշխատակիցների կողմից: 2014-ի հունիսին «Oracle»-ը հայտարարել է «LiveLOOK»-ը ձեռք բերելու մասին (պաշտոնական համաձայնությունը դեռեւս ուժի մեջ չի): Ընկերության մշակումները «Oracle»-ի «cloud» ծառայությունների կազմում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ