News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենաթանկ ծառայությունը խորհրդատվությունն է, դա վերաբերում է նաեւ գյուղատնտեսության ոլորտին: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Իհարկե, չեմ կարող ասել, որ մեր մատուցած ծառայությունները շատ բարձր որակի են»,- խոստովանեց նախարարը: Ըստ պաշտոնյայի, տարեկան խորհրդատվության նպատակով գյուղատնտեսության նախարարությանը 299 մլն դրամ է հատկացվում: Այդ հատկացման շրջանակում մարզերում աշխատում են Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները: «Ամեն մարզում ունենք 15-18 աշխատող: Թվաքանակը, իհարկե, փոքր է, բայց արդյունավետ են աշխատում, գիշեր-ցերեկ»,- հավաստեց գյուղնախարարը:

Օրինակ՝ անցյալ տարի, ըստ Սերգո Կարապետյանի, կարտոֆիլի եւ լոլիկի ցեցի խնդիր ունեցանք: «Բոլորը բարձրաձայնեցին այդ մասին, կորուստներ ունեցանք: Այս տարի վաղահաս կարտոֆիլի բերքն ամբողջությամբ փրկվեց, իսկ լոլիկի պարագայում, այսօրվա դրությամբ, ամեն ինչ նորմալ է: Այս ամենը խորհրդատվության արդյունքն էր»,- համոզված է նախարարը:

Նա նաեւ վստահեցրեց, որ հատկացվող գումարը շատ քիչ է: «Եթե համեմատենք եվրոպական կամ հարուստ այլ երկրների հետ… նրանք միլիարդներ են հատկացնում խորհրդատվության համար: Անտեղյակ մարդիկ ասում են՝ անտեղի է»,- ընդգծեց Սերգո Կարապետյանը եւ հավելեց. «Այլ հարց է, որ մենք ավելի որակյալ ծառայություններ պետք է մատուցենք, արդյունավետությունը պետք է բարձրացնենք: Այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ