News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեւոն Հայրապետյանին կալանքի տակ պահելու ոչ մի առիթ չկա: Այս մասին դատական նիստում 65-ամյա հայ գործարարի բողոքարկման դիմումը քննելիս իր խոսքում ասել է նրա հիմնական  պաշտպան, Մոսկվայի փաստաբանների պալատի նախագահ Գենրի Ռեզնիկը, հայտնում է «Կոմերսանտը»:

Ռեզնիկի խոսքով՝ Լեւոն Հայրապետյանին ազատելու օգտին հիմնական փաստարկներից մեկն այն է, որ նրա կալանավորման մասին քննության միջնորդության մեջ ոչ մի ապացույց չկա, որ մեղադրյալը խառն է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացման գործին:

«Քննությունը տարօրինակ կերպով բաշկիրական վառելիքա-էներգետիկ համալիրի ձեռնարկությունները «Սիստեմա»-ին վաճառելու  գործարքում Հայրապետյանի միջնորդությունը որակում է որպես բաժնետոմսերի յուրացում եւ փողերի լվացում միաժամանակ»,— հայտարարել է Ռեզնիկը: Ըստ նրա՝ նույնիսկ Բաշկիրիայից նախկին սենատոր  Իզմեստեւի (որը պատիժ է կրում սպանությունների կազմակերպման համար) եւ Ալեքսանդր Յակուբովի ցուցմունքներում  ոչ մի խոսք չկա բաժնետոմսերի յուրացման մասին,  միայն նշվում է պարոն Հայրապետյանի միջնորդությամբ դրանք վաճառելու մասին:

Հայրապետյանի մյուս փաստաբանները դատարանին հիշեցրել են, որ իրենց պաշտպանյալը սրտային եւ ուռուցքաբանական հիվանդություններ ունի, որոնք թույլ չեն տալիս նրան պահել  մեկուսարանում:

Հիշեցնենք, օգոստոսի 15 –ին Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Բասմանի դատարանի որոշումը՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը գործարարին կալանքի տակ պահելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ