News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկյան «Bohams» աճուրդի ընթացքում մեքենայի վաճառքի արժեքի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել: Ամենաթանկ մեքենան աշխարհում հավակնում է դառնալ հնաոճ «Ferrari»-ն:

1962թ.-ի «Ferrari 250 GTO Berlinetta»-ն հայտնի է 1962թ.-ի մրցարշավում «Tour De France Automobile»-ում երկրորդ տեղը գրավելու շնորհիվ: Այն 12-րդ «»-ն է, որը թողարկել են Մարանելոյում եւ վերջին կեսդարում՝ 1965թ.-ից սկսած, պատկանել է իտալական Վիոլատի ընտանիքնին, որը հարստացել էր գյուղատնտեսության ու հանքային ջրի արտադրության ոլորտի շնորհիվ, հաղորդում է «Bloomberg» գործակալությունը: Ընտանիքի հայրն ու մեքենայի թվով չորրորդ պաշտոնական սեփականատերը՝ Ֆաբրիցիո Վիոլատին, աճուրդի տան տվյալների համաձայն, վախճանվել է 2010թ.-ին: Այդ կերպ «Ferrari»-ն, որը հանդես է եկել աճուրդում, հստակ ու թափանցիկ պատմություն ունի, ի տարբերություն վերջերս աղմուկ բարձրացրած «աշխարհում ամենաթանկ ավազակության փորձի», հաղորդում է «Vesti.ru»-ն:

Ծրագրվում է, որ մեքենայի գինը հաջողվել է բարձրացնել մինչեւ 75 մլն դոլարի, ինչը նրան համաշխարհային բացարձակ ռեկորդակիր էր դարձնելու: Իհարկե, աճուրդի արդյունքներով գնորդը, ով շահել է աճուրդում, մեքենայի դիմաց «ընդամենը» 38,1 մլն դոլար: Ընդ որում, դա չի խանգարել  «Ferrari»-ն վաստակել աշխարհում ամենաթանկը մեքենայի տիտղոսը:

«Ferrari 250 GTO Berlinetta»-ից բացի աճուրդում ներկայացված էին 9 հնաոճ մեքենաներ Վիոլատիի հավաքածուից, որոնք հայտնի են «Maranello Rosso» անվան ներքո: «Ferrari 250 GTO»-ն, որը պարբերաբար անվանում են ամենահայտնի «Ferrari»-ն մակնիշի ողջ պատմության ընթացքում, հնարավորություն ունի աշխարհում ամենաթանկ մեքենան դառնալ: Հարկ է հիշեցնել, որ վերջին անգամ «Ferrari 250 GTO»-ն այս տիտղոսին արժանացել է անցյալ տարվա վերջին: Այն ժամանակ 1963թ.-ի մեքենան վաճառվել էր 38,7 մլն եվրոյի դիմաց անանուն գնորդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ