News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրագոտու երկրներում գնաճն արդեն զրոյին է մոտենում: Հուլիսին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով ավելացել է խորհրդանշականորեն՝ միջինը 0.4 տոկոսով: Միաժամանակ, առանձին երկրներում սպառողական գները նույնիսկ կրճատվել են. Իտալիայում՝ 2.1 տոկոսով, Իսպանիայում՝ 1.5 տոկոսով, Բելգիայում՝ 1.3 տոկոսով: Գնանկումը կարճաժամկետ պլանում ձեռնտու է սպառողներին:

Սակայն տնտեսության համար, ընդհանուր առմամբ, նախորդած «նորմալ» գնաճի պայմաններում, գնանկման դեպքում հնարավոր է բացասական հետեւանքների մի ամբողջ շարք, այդ թվում՝ հենց սպառողների համար:

Սրա հետեւանքով Եվրոպական Կենտրոնական բանկը (ԵԿԲ) եվրագոտում վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքը 0.25 տոկոսից նվազեցրեց 0.15 տոկոսի, ինչը յուրատեսակ ռեկորդ է բանկի ամբողջ պատմության ընթացքում:: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը նպատակ ունի ակտիվացնել վարկավորումը, ինչն իր հերթին նպաստում է տնտեսության զարգացմանը:

Կարող ենք ենթադրել, որ այս դժբախտությունները չեն սպառնում Մաքսային միության երկրներին: Գնաճը միության անդամ երեք երկրներում եվրոպական «չափանիշը» գերազանցել է 2.5 տոկոսով:

Այսպես, հուլիսին Ռուսաստանում սպառողական գները տարվա կտրվածքով աճեցին 7.5 տոկոսով, այսինքն՝ շուրջ 19 անգամ ավելի, քան եվրագոտու երկներում միջին հաշվարկով: Ընդ որում, թանկանում է պարենամթերքը՝ 11.2 տոկոսով: Ռեկորդային բարձրացել են մի շարք կարեւոր մթերքների գներ. հավկիթը թանկացել է 29.8 տոկոսով, կարագը՝ 24.3 տոկոսով, կաթն ու կաթնամթերքը՝ 19.5 տոկոսով եւ այլն:

Ռուս փորձագետների կարծիքով՝ շրջանառության մեջ դրամական ծավալի ազդեցությամբ պայմանավորված պատճառներից բացի, գնաճը երկրում մի շարք այլ գործոնների հետ է կապված: Կարող ենք նշել բնական մենաշնորհների ոլորտում սակագների աճը (էներգակիրներ, երկաթուղային փոխադրումներ եւ այլն), ինչն իր հերթին հանգեցնում է մթերքների ինքնարժեքի աճին:

Աշխատանքի ցածր արտադրողականությունն արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում նվազեցնում է ռուսական ապրանքների մրցունակությունը՝ ներկրվող նմանատիպ ապրանքների համեմատ: Ուստի Ռուսաստանը, հայրենական արտադրությունը պաշտպանելու համար, բավական բարձր մաքսային տուրքեր է սահմանում շատ ապրանքների համար: Սա, բնականաբար, բարձրացնում է ներկրման գինը:

Այժմ իրենց դերն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, մասնավորապես՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ մի շարք այլ երկրներից մթերքների ներկրման էմբարգոն: Մաքսային միության մեկ այլ անդամ Ղազախստանում գրեթե նույն պատկերն է, ինչ Ռուսաստանում: Հուլիսին գնաճը կազմում է 6.9 տոկոս, ընդ որում՝ պարենամթերքը թանկացել է 7.0 տոկոսով, ոչ պարենային մթերքները՝ 7.1 տոկոսով, իսկ վճարովի ծառայությունները՝ 6.6 տոկոսով:

Բելառուսի աղբյուրները ներկայացնում են հուլիսի սպառողական գների ինդեքսը, որտեղ հիմք է ընդունվել անցյալ տարվա դեկտեմբերը՝ 111.1 տոկոս: Այսինքն՝ տարվա ընթացքում գնաճն այդ թվից բարձր է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ