News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ու Շվեյցարիան ներկայացնող գիտնականների միջազգային խումբը շոկոլադի հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել. քաղցրի հանդեպ հակումը կենսաբանական մակարդակում փոփոխություն է մտցնում օրգանիզմի աշխատանքում: Այդ մասին գրում է «Medikforum»-ը:

Պարզվել է, որ մարդիկ, ովքեր սիրում եւ շատ շոկոլադ են ուտում, միանգամայն յուրահատուկ նյութափոխանակություն ունեն: Քանի որ արտաքինից «շոկոլադամոլները» չեն առանձնանում, բժիշկները փորձ են անցկացրել: 5 օր շարունակ կամավորները շոկոլադ կամ պլացեբո են օգտագործել: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «շոկոլադամոլների» նյութափոխանակությունն առանձնահատկություններ է ունեցել:

«Շոկոլադամոլների» մոտ «վատ» խոլեստերինի բաղադրությունը տարբերվել է ցածր ցուցանիշերով: Նախագծի հեղինակները նշել են, որ շոկոլադի սիրահարների մոտ առանձնացել է նաեւ աղիքային համակարգի միկրոֆլորան: Մասնագետների կարծիքով, ստացված տվյալները վկայում են, որ սերը շոկոլադի հանդեպ մարդկանց նյութափոխանակությանն է «կցված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ