News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այժմ Հյուսիսային Իրաքի տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ 74-րդ ցեղասպանությունն է իրականացվում: Այս մասին օգոստոսի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Ըստ նրա՝ Իրաքում եզդիների թիվը 1 մլն 300 հազար է: «Իսլամիստների ներկայիս նպատակը եզդիներին երկրի երեսից ջնջելն է: Օգոստոսի 2-ին հարձակում էին գործել «Եզդիստանի» տարածքի վրա: Դաժանաբար սպանվել էին կանայք, երեխաներ, տարեցներ: Այդ գիշատիչները, մարդակերները, որոնք մարդ են սպանում միայն նրա համար, որ մահմեդական չեն, Երկրի վրա ապրելու իրավունք չունեն», - վրդովված հայտարարել է Եզդիների միության նախագահը:

Սինջարում, որը եզդիների մայրաքաղաքն է համարվում, իսլամիստների դեմ այժմ պայքարում են շուրջ 1500 զինված եզդիներ: Եզդիները, հիշեցրել է նա, լքել էին 70 եզդիական բնակավայրեր ու փախել Սինջարի լեռներ: Ազիզ Թամոյանը նաեւ զարմանք է հայտնել ԱՄՆ-ի պահվածքի կապակցությամբ. «Եթե ԱՄՆ-ն լրջորեն ցանկանար, վաղուց լուծած կլիներ այս հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ