News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որի մոտ առողջական խնդիրներ են ծագել, Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը կարող է լքել միայն այն ժամանակ, երբ համոզվի, որ կհաջողվի խուսափել ԱՄՆ արտահանձնումից: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով  France Presse-ը:

Նախօրեին Ասանժը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը կարող է լքել մոտ ժամանակներս: Ըստ նրա՝ վերջերս բրիտանական օրենսդրությունում փոփոխություններ են կատարվել, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ լքել դիվանագիտական առաքելության տարածքը:

Վերջին երկու տարիներին Ջուլիան Ասանժը չի լքում Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքը, որտեղ նա ապաստան էր ստացել 2012 թ. հունիսի 19-ին՝ Շվեդիա արտահանձնումից խուսափելու համար:  Անտեղ WikiLeaks-ի հիմնադրին եւ գլխավոր գաղափարախոսին կասկածում են սեռական բնույթի հանցագործություններում: Ասանժը հերքում է իրեն վրագրված բոլոր մեղադրանքները եւ դրանք անվանում քաղաքականացված: Նա մտավախություն ունի, որ Սթոքհոլմն իրեն ԱՄՆ կարտահանձնի, ուր իրեն սպառնում է մինչեւ 35 տարվա ազատազրկում՝ լրտեսության եւ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի չարտոնված հրապարակման համար:

Բրիտանիայի իշխանությունները հայտարարում են, որ 43-ամյա Ասանժը կձերբակալվի, հենց որ լքի Էկվադորի դեսպանատան տարածքը, քանի որ նա խախտել է տեղի դատարանի վճիռը, որը վերաբերում էր գրավի դիմաց Ասանժի ազատվելու պայմաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ