Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերին այցելելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին «Բազե 2014» երիտասարդական հավաքին բազեականների հետ զրույցում ասել է Հովիկ Աբրահամյանը։
«Ես սեպտեմբերի 15-16-17-ին այցելելու եմ Իրան»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ օգոստոսի 21-22-ին սպասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, իսկ սեպտեմբերի 8-9-ին՝ նախնական պայմանավորվածությամբ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան։
«Սրանք մեզ համար նաեւ տնտեսական առումով շատ կարեւոր երկրներ են։ Բազմաթիվ ծրագրեր կան եւ Վրաստանի, եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Փորձելու ենք նաեւ անձնական-բարեկամական հարաբերություններ ստեղծել, որը շատ օգնում է պետական ծրագրերն իրականացնելու համար, որ կարողանանք զանգել, խնդիրներ լուծել»,- ասաց վարչապետը։