News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության գերատեսչությունների միջեւ բանակցությունների ընդլայնման շրջանակներում նախարարների եռակողմ հանդիպումները  կանցկավեն յուրաքանչյուր տարի, հերթականությամբ՝ Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը:

Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների միջեւ Նախիջեւանում կայացած հանդիպման ժամանակ: Նախարարները քննարկել են ռազմական դրության ժամանակ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի պաշտպանության հարցերը:

Հանդիպման ժամանակ նախարարները նաեւ քննարկել են նավթա- եւ գազատարների անվտանգության, հաղորդակցության երկաթուղային ճանապարհների, կապի օբյեկտների ծրագիրը, հաղորդում է «Ադրբեջանի նորությունները» գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ