News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կառավարության վարչություն է ուղարկել բյուջետային միջոցներով ձեռքբերված իր հանդերձարանի մի մասը: Այդ մասին հաղորդել է հանրապետության նախկին նախագահի մամուլի ծառայությունը:

Ծանրոցում գտնվել են կոստյումներ եւ քաշմիրից վերարկու:

Ինչպես հաղորդում են վրացական հեռուստաընկերությունները, օգոստոսի 19-ին՝ երեքշաբթի, առաքիչը կառավարության շենքի ընդունարանում թողել է հետեւյալ գրառմամբ ծանրոցը. «Պարոն Իվանիշվիլի, վերադարձնում եմ այն սեփական նախընտրությամբ օգտագործելու համար»:

Ընդունարանում հրաժարվել են ընդունել ծանրոցը՝ պատճառաբանելով, որ նրանք իրավունք ունեն ընդունել միայն պաշտոնական գրագրություններ: Այդուհանդերձ, առաքիչը ծանրոցը թողել է ընդունարանում:

Անցած շաբաթ Վրաստանի գլխավոր դատախազությունը Միխայիլ Սահակաշվիլիին մաղադրանք էր առաջադրել անձնական կարիքների համար պետական միջոցների վատնման մեջ: Պետության հաշվին վճարված անձնական ծառայությունների մեջ են ներառվել Լոնդոնում գնված 7 պիջակ եւ քաշմիրից սպորտային վերարկու՝ 28,6 հազար դոլարով, ինչպես նաեւ ձեռքի աշխատանքի երկու կոստյում՝ 4.6 հազար դոլար:

Բացի այդ, դատախազությունը մեղադրել է նախկին նախագահին բյուջետային միջոցների վատնման մեջ:

Քննչության տվյալներով՝ նախկին նախագահը մոտ 220 հազար դոլար է ծախսել:

Սահակաշվիլիին, մեղադրում են  պետական պահպանության հատուկ ծառայության բյուջեից, ընդհանուր առմամբ, 8 մլն 837 հազար լարիի (ավելի քան 5 մլն դոլար) վատնման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ