News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է մեծապես օգնել Հայաստանի ամբողջ հարավին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱԻՆ Գառնու երկրաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Լեւոն Հախվերդյանը: Ըստ նրա՝ գիտնականները քանիցս կոմբինատին խնդրել են օգնել Սյունիքի մարզի Կապանի շրջանի բազային սեյսմիկ կայանին:

Նշենք, որ մի խումբ գիտնականների հետ Հախվերդյանին հաջողվել էր կանխատեսել 1968 թ. Զանգեզուրի երկրաշարժի ստորգետնյա ցնցումների վայրը եւ ժամը, ինչի արդյունքում զոհվել էին հաշված մարդիկ: Դրանից հետո էր որոշվել ստեղծել նոր, սակայն Հայաստանի համար կարեւոր կառույց՝  երկրաֆիզիկական աստղադիտարանը: Այն համալրել են հանրապետության հարավի եւ հյուսիսի բազային կայանները:

«Ես դիմել եմ այն ժամանակվա կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին եւ առաջարկել. կասեմ ձեզ՝ ինչ սարքեր են անհրաժեշտ: Կարող եք  ձեր հաշվեկշռին ունենալ, անձամբ ինձ դրանք պետք չեն: Ես միայն կկազմակերպեմ դրանց տեղադրումը եւ մեկնարկը: Ահա այն ամենն, ինչ ինձ հարկավոր է», - հայտարարել է Հախվերդյանը:

Գիտնականի եւ նրա գործընկերների անհանգստությունը բացատրվում է նրանով, որ 1968 թ. Զանգեզուրի երկրաշարժից հետո Հայաստանի հարավում երկար ժամանակ հանգստություն է տիրում: «Չեմ ցանկանում խտացնել գույները, սակայն սեյսմիկ տեսակետից դա բավական վտանգավոր է: Իսկ սոցիալական տեսակետից դժվար չէ հասկանալ. եթե, Աստված չանի, այնտեղ երկրաշարժ լինի, մարդիկ այնտեղից կհեռանան, եւ նրանց այլեւս հետ չես վերադարձնի», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ