News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՊՆ մշակած օրենսդրության համաձայն՝ ռազմական ոլորտում նախագահի լիազորությունների մեծ մասն անցնում է կառավարությանը:  Օրինագիծը խորհրդարան էր մտել ապրիլին, եւ օրենսդիր մարմինը այն կքննարկի աշնանային նստաշրջանում, հայտնում է «Գռուզիա- Online»-ը:

Ըստ գործող օրենսդրության՝ նախագահը Վրաստանի խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում ռազմական դոկտրինայի նախագծեր եւ Վրաստանի զինված ուժերի վերածնման  հայեցակարգեր: Հաստատում է Վրաստանի զինված ուժերի վերածննդի, օգտագործման եւ մոբիլիզացման, ինչպես նաեւ երկրի տնտեսության մոբիլիզացման ծրագրերը: Հաստատում է երկրի տարածքի ռազմաօպերատիվ ծրագրերը: Զենքի եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը, Վրաստանի քաղաքացիական պաշտպանության ծրագիրը: Մինչդեռ ըստ նոր օրինագծի՝ վերը թվարկված լիազորությունները փոխանցվում են Վրաստանի կառավարությանը: 

Բացի դրանից, կառավարությունը կպատրաստի եւ խորհրդարան կներկայացնի Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նախագիծ, որը, ըստ գործող օրենսդրության, նախագահի լիազորությունն է: Ինչպես նաեւ, եթե օրինագիծն ընդունվի, կառավարությունը կհաստատի Վրաստանի ազգային ռազմավարությունը եւ Վրաստանի պաշտպանության ռազմավարական տեսությունը: Ինչպես նաեւ ՊՆ համակարգի խորհրդանիշը, դրոշները, որն այժմ նախագահի իրավասության տակ է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ