News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միքսերը, մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ավելի վաղ արած հայտարարությունը, ասել է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունն Էստոնիայում անվիճարկելի փաստ է։

Օգոստոսի 18-ին Լատվիա այցի ընթացքում Մերկելը հատարարել էր, որ ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայում մշտական ստորաբաժանումներ չի տեղակայի, քանի որ դա կփչացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Միքսերն իր հերթին նշել է, որ քաղաքական տեսանկյունից գերմանացիների համար կարեւոր է՝ ներկայությունը մշտական է, թե ոչ, սակայն սա չի փոխում այն փաստը, որ ՆԱՏՕ-ն ներկա եւ եւ կմնա Էստոնիայում, փոխանցում է DELFI-ն։

Նախարարը նաեւ հիշատակել է այն լուրը, որ ՆԱՏՕ-ն նաեւ մտադիր է Լեհաստանում շտաբ հիմնել. Նորվեգիայում՝ պահեստամասերի պահեստ։

 «Էստոնիայի անվտանգությունը կօգնի ամրապնդել նաեւ հարեւան երկրներում ու տարածաշրջանում դաշնակիցների ավելի լուրջ ներկայությունը»,- ընդգծել է նա։

Միքսերը նշել է, որ Էստոնիայի նպատակը մնում է դաշնակիցների ներկայությունն ավելացնելը։

«Գարնանից սկսած,  դաշնակիցները Էստոնիային ցամաքային զորքեր, կործանիչներ եւ նավեր են հանձնել։ Բոլորովին վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ Էստոնիա, Լատվիա, Լիտվա եւ Լեհաստան կուղարկի ստորաբաժանումներ, որոնք կունենան ծանր տեխնիկա։ Այս ամենը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն արդեն ներկա է Էստոնիայում»,- ընդգծել է պաշտպանության նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ