News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում 2014թ. 1-ին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 23,7%-ով կամ 56 դեպքով (2013թ. 1-ին կիսամյակ` 236, 2014թ. 1-ին կիսամյակ` 180):

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հրապարակած վիճակագրության համաձայն, հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, բնականաբար, նվազել է նաեւ հանցավորության գործակիցը: Հաշվետու կիսամյակում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 12,2 (2013թ. 1-ին կիսամյակ` 16,1):

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են մարդու (13,3%-ից 17,1%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության (20,9%-ից 34,8%) եւ սեփականության (33,3%-ից 35,4%) դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները, փոխարենը նվազել են տնտեսական գործունեության (15,1%-ից 1,8%) ու պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի (12,9%-ից 8,5%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:

Հաշվետու կիսամյակում 39-ով (119-ից 80) նվազել են միջին ծանրության, 17-ով (33-ից 16) ծանր եւ 1-ով (4-ից 3) առանձնապես ծանր հանցագործությունների թվերը:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (0-ից 1) աճ է  արձանագրվել սպանության փորձերի դեպքերով, միեւնույն ժամանակ 1-ով (2-ից 1) նվազել են սպանության եւ 4-ով (12-ից 8) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, իսկ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի քանակը մնացել է անփոփոխ (5-5):

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում արձանագրված  աճը` 47-ից 57, պայմանավորված է խուլիգանությունների (5-ից 11) եւ լատենտային բնույթ կրող  այնպիսի հանցագործությունների աճով, ինչպիսիք են հրազեն, ռազմամթերք պահելը եւ պատրաստելը (12-ից 29):

3-ով (3-ից 0) նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների (հ.253) եւ 10-ով (26-ից 16)` թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերը, այդ թվում 7-ով (20-ից 13) առանց իրացնելու նպատակի եւ 4-ով (4-ից 0) իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (1-ից 2) աճ է  արձանագրվել ավազակությամբ անձնական գույքի հափշտակության, 2-ով (0-ից 2)`  անձնական գույքի կողոպուտի, 3-ով (1-ից 4)` խարդախությամբ անձնական գույքի  հափշտակության եւ 2-ով  (1-ից 3)` ավտոտրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերով:

Միեւնույն ժամանակ այս ոլորտում 1-ով (1-ից 0) նվազել են կողոպուտի միջոցով պետական գույքի հափշտակության, 10-ով (46-ից 36)` գողության, այդ թվում 7-ով (15-ից 8)` բնակարանային գողության, 3-ով (3-ից 0)` խարդախությամբ պետական գույքի  հափշտակության եւ 12-ով (21-ից 9)` յուրացման եւ վատնման դեպքերը:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (0-ից 1) աճել են հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու եւ 1-ով (3-ից 2) նվազել կեղծ թղթեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը:

Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման դեմ ուղղված հանցագործությունների կազմում 3-ով (4-ից 1) նվազել են պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու եւ անցնելու, 8-ով (12-ից 4)` պաշտոնեական կեղծիքի եւ 1-ով (3-ից 2)` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ